Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Արտաքին ազդեցություններ

Արտաքին ազդեցություններ
09.06.2009 | 00:00

ՍԽԱԼՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ
Այս խորագրի տակ «Իրավունքը de facto»-ն պատրաստ է տպագրելու խորքային խնդիրներ շոշափող հոդվածներ` ընդսմին համամիտ չլինելով կամ ոչ միշտ համամիտ լինելով դրանցում արտահայտված տեսակետներին և առաջնորդվելով ֆրանսիացի դասական Վոլտերի հայտնի իմաստախոսությամբ. «Ես բացարձակապես չեմ կիսում Ձեր տեսակետը, սակայն կյանքս կտամ` այն արտահայտելու Ձեր իրավունքը պաշտպանելու համար»։
Ըստ Ալեքսանդր Վարպետյանի, Առաջավոր Ասիայում հայրիշխանության հաստատումով և Միջագետքի սեմիտացումով ծնվեց աշխարհայեցողական մի հակամարտություն, որը ծավալվեց քաղաքակրթության հետագա ընթացքում և տարբեր ոլորտներում շարունակվում է մինչև այսօր: Սկզբում այն արտահայտվում էր լուսնի և արևապաշտության ձևերում, իսկ ավելի ուշ ընդունեց հստակ պայքարի ձև արիական և եբրայական քաղաքակրթությունների միջև: Պայքարն ուղեկցվում էր ինտրիգներով, հատկապես հոգևոր ոլորտում: Օրինակներից մեկը Հին կտակարանն է, որտեղ կեղծված են Առաջավոր Ասիայի գրեթե բոլոր ժողովուրդների դիցաբանական սյուժեները, և այդ ամենը դարեր շարունակ մարդկությանը ներկայացվում է որպես հրեական սկզբնաղբյուր:
Քրիստոսի կերպարը հետագա դարերում այնպես ծառայեց, որ ժողովուրդների ծագումնաբանությունն աղավաղվեր և կեղծվեր, և բիբլիական այն պնդումները, թե արիացիները եկվորներ են, արմատացան պատմագիտության մեջ ու գոյատևեցին մինչև մեր օրերը: Պատահական չէ, որ մինչև այժմ Երուսաղեմի թանգարանում, պատկերավոր ասած, յոթ փակի տակ են պահում 1948-ին հայտնաբերված, այսպես կոչված, «Մեռյալ ծովի ձեռագրերը», և աշխարհի գիտնականները զրկված են դրանք ուսումնասիրելու հնարավորությունից: Կասկածից դուրս է, որ դրանք պարունակում են շատ կարևոր տեղեկություններ, որոնք կարող են լույս սփռել բիբլիական շատ ու շատ տեղեկությունների իսկական ծագման վրա և դրանով իսկ գցել մինչ այժմ նրանց ունեցած քաղաքական արժեքը: Բարեբախտաբար, 20-րդ դարի երկրորդ կեսին նոր հայտնագործությունները և լուրջ գիտական ուսումնասիրությունները թույլ տվեցին ճշտել, որ արիացիները Հայկական բարձրավանդակի տեղաբնիկներ են, որ նրանք պատմության բեմահարթակ են եկել ավելի վաղ, քան սեմիտները, և որ հայերն արիացիների հետնորդներն են: Էդմոն Խուրշուդյանն իր «Ասիական իմաստություն» գրքում գրում է. «Հայ ազգի կազմավորման, ազգային բնավորության ու կերպարի ձևավորման հիմքում դրված են արիական սկզբունքները, որոնք նրա օրհասական պահերին ոգի են տվել և արարչական ուժ, իսկ նրա թուլացման պատճառը եղել է օտար ազդեցությունների ներթափանցումը: Սակայն այդ ազդեցությունները, որոշ չափով խաթարելով ազգային կերպարը, չեն կարողացել խաթարել հայերի արիական ոգեղեն հիմքերը, որոնք պահպանվում են ենթագիտակցության ոլորտում»: Այժմ դժվար չէ հասկանալ, թե ինչու էին հայերն ու Հայաստանը քրիստոնեության տարածումով հրեական ծրագրի համար դառնում գլխավոր թիրախ: Դիմակազերծվելու վտանգը դրանից էր գալու, ուստի պետք էր ոչնչացնել այն ամենը, ինչ կարող էր հիշեցնել արիականը:
Առաջին առաքյալները հաջողություն չունեցան. հայ ժողովուրդը մերժեց նրանց: Սակայն համառ էր «օտարի ազդեցությունը», որը գտավ նրան, ով հայ ժողովրդի պատմության մեջ կատարեց առաջին եղեռնը: Դեռ ավելին, նրան հետագայում հաջողվեց հորջոջվել «լուսավորիչ»: Այսինքն, նա կարողացավ ներշնչել, որ` ով հայ ժողովուրդ, Քրիստոսից է քո սկիզբը, նրանից առաջ դու ոչինչ էիր, Քրիստոսն է այսօր քո ներկան, քո հույսն ու քո ապագան:
Խորենացին իր «Հայոց պատմության» մեջ մի տեղ, գուցե անկախ իրենից, մեղանչելով մի ճշմարտության դեմ` հաստատում է մեկ այլ դառը ճշմարտություն. «Ապա ուրեմն մեզ ամենիս հայտնի է մեր թագավորների ու մյուս նախնիքների տխմարությունը դեպի գիտությունը և բանական հոգու անկախությունը: Որովհետև թեպետ մենք փոքր ածու ենք ու թվով շատ սահմանափակ ու զորությամբ թույլ ու շատ անգամ օտար թագավորների կողմից նվաճված, բայց և այնպես, մեր երկրում էլ գրելու և հիշատակելու արժանի շատ սխրագործություններ են կատարվել, որ նրանցից ոչ ոք հոգ չտարավ գրի առնելու»: Մի քանի տող հետո ամփոփվում է. «Բայց ինձ թվում է, որ ինչպես այժմ, այնպես էլ հին հայերի մոտ, սեր չի եղել դեպի գիտությունը և բանավոր երգերը»: Խորենացու այս խոսքերը խորհրդածելու տեղիք են տալիս: Նա չի նկատել այն հանգամանքը, որ այդպիսի տաղանդավոր մտածողների փաղանգ, որպիսիք իր ուսուցիչներն էին, ինքն ու իր հայտնի ժամանակակիցները, չէր կարող ծնվել ամայի տեղում: Այդ փաղանգը կարող էր ծնվել միայն մշակութային համարժեք, համաչափելի նախաաստիճանից: Իսկ այն, որ այդ նախաաստիճանը վկայող փաստերը բացակայել են Խորենացու օրոք, խոսում է ոչ թե նրանց չգոյության, այլ ոչնչացման մասին: Իսկ դա Գրիգոր Պարթևացու ձեռքի գործն էր, և որի` հենց այդ նպատակով ուղարկված լինելն այլևս կասկածանք չպետք է հարուցի: Ինչ վերաբերում է դեպի գիտությունը եղած սիրո բացակայությանը, ապա դա նոր գաղափարախոսության արդեն երկու հարյուր տարվա հետևանքն էր, հենց այն, ինչը նախատեսել ու ծրագրել էին Սիոնի քրմերը:
Իհարկե, այստեղ մի հարց է ծնվում. եթե այդ ամենը ճիշտ է, ապա ինչպե՞ս եղավ, որ քրիստոնեությունն այդքան ժողովուրդներ ու տարածքներ նվաճեց: Ակնհայտ դարձնելու համար Քրիստոսի ոչ միայն կերպարը, այլև այն կերտելու նպատակը, համեմատենք նրան մեր նահապետ Հայկի հետ:
Քրիստոսի կերպարը խիստ համառոտ կարելի է նկարագրել այսպես.
Արիական բարոյախոսություն, ինչն, անկասկած, մեծ արժանիք է:
Փախուստ երկրայինից, ձգտում դեպի երկնայինը, իսկական առաքինությունը երկնքում է, երկրային սահմաններից դուրս։
Մի՛ փորձիր փոխել իրավիճակը, մի՛ հակաճառիր ու մի՛ պայքարիր, այլ լոկ աղոթիր, հուսա, սպասիր. Տիրոջ ձեռքով կբացվեն երկինք կանչող դռները:
Արիական ակունքի ծնունդ Հայկի կերպարը.
Ազնվություն, ազատասիրություն, մարդասիրություն, աշխատասիրություն, հայրենասիրություն:
Արքայությունը երկրում պիտի լինի. այդ արքայության մայրը հողն է, իսկ հայրը` արեգակը:
Դու պետք է պաշտես քո կեցությունը, քո հայրենիքը, քեզ ծնող հողը:
Կարելի՞ է, արդյոք, Հայկի գաղափարախոսությամբ զինված մարդուն հաղթել: Ո՛չ, նրան կարելի է լոկ ոչնչացնել: Քրիստոսի գաղափարախոսությամբ կարելի է մարդուն բթացնել, մթագնել նրա գիտակցությունը և ապա վարվել ուզածի նման:
Քրիստոսի ժամանակներում աշխարհն ապրում էր խոր ճգնաժամ: Ստրուկների ըմբոստացումը ցնցել էր ամբողջ անտիկ աշխարհը: ՈՒժով այլևս դժվար էր պահել քաղցածներին, տկլորներին ու ընդհանրապես շահագործվող զանգվածին: Ահա այս պարագայում տիրողների համար Քրիստոսի քարոզչությունն ուղղակի մանանա էր: Շատ դիպուկ էր ֆրանսիացի պատմաբան Շառլ Էնշլենը. «Քրիստոսը հաղթեց, որովհետև պարտվեց Սպարտակը»: Այստեղ հարկ է պատասխանել նաև այն հարցին, թե ինչո՞ւ մեզ մոտ արիականության ոգին գիտակցականից անցավ ենթագիտակցական ոլորտ: Սարուխանը հայերիս մասին բանաստեղծական այսպիսի հրաշալի տող ունի. «Դառն օրերի հետ լուռ լեզու գտած մարդիկ էինք հեզ»: Ավելի դիպուկ ու համոզիչ չի ասվի:
Սա էր քրիստոնեության տարածման հզոր պատճառը:
Քրիստոնեության` ուսմունք դառնալու գործին զուգընթաց ծնվեց հոգևորականություն կոչվող խավը, որն աստիճանաբար փոխվելով սոցիալականի, պետք է զբաղվեր իր շահերի պահպանությամբ: Ժողովուրդն այդտեղ բանող մարմին էր: Սակայն այդ խավն էլ լավ էր յուրացրել Պետրոս կոչվածի շատ ճիշտ խոսքերը. «Եվ եթե ճյուղերից ոմանք ջարդվել էին, և դու, որ վայրի ձիթենի էիր, պատվաստվեցիր նրանց տեղը և հաղորդ եղար ձիթենու արմատին ու հյութին, ապա մի՛ պարծենա ճյուղերի դեմ, իսկ թե պարծենաս, հիշիր, որ ոչ թե դու ես պահում արմատին, այլ արմատը` քեզ»: (Թուղթ Պողոսի, գլ. ԺԱ, 17, 18): Այսինքն` հոգևոր դասը լավ էր հասկանում, որ որքան էլ ժողովուրդը բանող լինի, նրա անհետացման հետ կանհետանա և ինքը:
Այսպիսով, Բիբլիան, որ նախատեսված էր ազգերին կազմալուծելու, նրանց հոգևոր և աշխարհիկ կառավարիչների ձեռքում վերածվեց հզոր միջոցի նույն ժողովուրդների վրա իշխելու, պետականություն պահելու համար: Այս հանգամանքը, հավանաբար, դուրս էր մնացել Սիոնի քրմերի ուշադրությունից: Ցավոք, հայ ժողովրդի կյանքում պետականությունը պահել չհաջողվեց:
Քրիստոնեության արագ տարածումն աշխարհին սպառնում էր կրոնական առումով այն վերածել մի հսկա միաբևեռ համայնքի: Դա աշխարհի համար ևս կարող էր կործանարար լինել, քանզի այդ կրոնն արդեն մաքրատեսք չէր: Բանն այն էր, որ հոգևորականություն կոչվող սոցիալական խավի առկայության դեպքում ոչ մի կրոն երաշխավորված չէ իր ակունքների աղավաղումից: Շատ դարեր հետո ֆրանսիացի Վոլտերը կգրի. «Քրիստոնեությունը մարդկության վրա նստեց տասնյոթ միլիոն զոհ: Եվ այդ ամենը հանուն զոհվածների բարօրության և Տիրոջ փառքի»: Մի խոցող սարկազմ, դառն իրողություն: Բնությունն ինքնակարգավորվող համակարգ է և պետք է անպայման ստեղծեր հակակշիռը: Մեկ այլ կրոնի ծնունդն անկասելի էր: Այն կոչվեց իսլամ: Այստեղ արժե հիշել Բոգդանովի կրկնակի կառավարման մեխանիզմի մասին: Այս նոր կրոնին էլ էր վիճակված գրվել փոքրատառերով, թեկուզ հենց այն պատճառով, թե նույն աստվածն ինչո՞ւ պիտի երկու կրոն ստեղծեր: Իսկ փոքրատառերով էին այն պատճառով, որ այդ երկուսն էլ անկարող եղան դիմադրելու հենց իրենց սահմանած վերին բարքերն իրենց ընդերքում չարաշահելուն. երևույթ, որը շարունակվում է մինչև այսօր: Հետևությունն այն է, որ այս երկուսի գալիք բախումը սպասելի է: Բայց իրար դեմ պայքարի կելնեն ոչ թե Քրիստոսն ու Մուհամեդը, ոչ թե այդ երկու ընկալումները, այլ այն ուժերը, որոնք մշտապես բռնաբարել են այդ ակունքները: Այսօր դրանցից մեկը միշտ ստվերում գործող մասոնն է, մյուսը` վրեժխնդրության ծարավից արբած, ահաբեկչության ուղին ժառանգած իսլամիստը: Հնարավո՞ր է մարդկությանը հաջողվի դրանց մի փոքր զսպել, ցույց կտա ժամանակը:
Ես փորձեցի տալ պատմության հոլովույթում մեզ վերաբերող մի քանի արտաքին ազդեցությունների խիստ համառոտ և ամենաընդհանուր գծերով նկարագիրը: Իհարկե, յուրաքանչյուր որոշակի դեպքում դրանք արտահայտվում են ժամանակով և պայմաններով, թելադրված որոշակի ձևերով: Մեր երիտասարդ հանրապետությանը բազում այդպիսի փորձություններ են սպասում: Իսկ արդեն անցած փորձությունները ցույց են տալիս, որ այդ ընդհանուր նկարագրի իմացությունն օգտակար է և անհրաժեշտ, իսկ չիմացությունը կամ անտեսումը հղի են անցանկալի հետևանքներով: Այս առումով մեծ են մեր ներկա առաջնորդների անելիքները: Նախ և առաջ պետք է համակարգել ծառացած խնդիրների բազմությունը, բացահայտել նրանց կարևորագույնների և առաջնահերթների արմատները: Սրանից հետո միայն համոզվածություն կունենանք դրանց արդյունավետ լուծման հեռանկարում: Սակայն այժմ քաղաքական դաշտում ծավալված պայքարում ոչ մի նման բան չի նկատվում: Իշխանությունները զբաղված են ազգային հարստությունները թալանելով կամ էլ օտարներին վաճառելով: Իսկ ընդդիմությունն էլ, բռնելով կոշտ ու հիմնականում անպտուղ քննադատության դրոշի կոթը, պատրանք է ստեղծում, թե պայքարում է: Զարմանք ու զայրույթ է հարուցում նաև հոգևորականների անփույթ կեցվածքը: Ինչո՞ւ չի հնչում մեր հայրապետների մեծազոր ձայնը, որ նրանց ասեր. «Այս ի՞նչ եք անում, այ անօրեններ, դուք ժողովրդին կործանման եք տանում, այ սատանաներ»: Դրա փոխարեն նրանք բազմել են գահավորակներին և միջնադարյան թմբիրի միջից ներկայիս մարդու մտքին ու հոգուն ոչինչ չտվող քարոզ են կարդում` համարելով իրենց պարտքն ավարտված: «Քրիստոսն ասանկ ըսավ, Քրիստոսն անանկ ըսավ, ասանկ ըրավ, անանկ ըրավ»: Այսօր մարդատյաց Եհովա աստծո վկաների օրօրի ակտիվացող գործունեությունն այրում է մեր հոգևոր հայրերի ոտքերը, բայց նրանք շարունակում են մնալ անտարբեր ու կրավորական: Պատճառն այն է, որ նրանց ուսուցիչը, Նիցշեի խոսքերով ասած, գրելով արյամբ ու առակներով, սովորեցրել է լոկ անգիր անել. սպանել է նրանց ստեղծագործելու կարողությունը: Միշտ լինելով լոկ կաղապարված բութ դատողության շրջայակապ գերի` հոգևոր խավն իր քարոզչությամբ հասարակական մտածողությունն ուժով խցկել է մի վտանգավոր կաղապարի մեջ, ըստ որի մենք մի ազգ ենք` ծնված ոչ թե մարդավայել ապրելու, այլ միայն տառապանքներ կուլ տալու և ինքնազոհման նենգախոսությանը նվիրվելու մեր անօրինակ ընդունակությամբ աշխարհին զարմացնելու համար: Քանի անգամ այդ ընդունակությունը մեզ հանել է Գողգոթա, և այդ դեպքում վերջին պահին մեզ մահից փրկել է ենթագիտակցության ոլորտ արտաքսված, բայց հավատարիմ Արիական Ոգին: Արդեն պահն է հասկանալու, որ չկա աստծուց ներշնչված և ոչ մի «Բիբլիա»: Որևէ ժողովրդի մոտ «Բիբլիա» բառը չի թարգմանվել ու հարազատացվել: Աստվածաշունչը շատ է լուսակիր, նաև հանճարեղ, և բոլորովին էլ պատահական չէ, որ այն հայերի ուղեղն է ծնել, այդ բառի իմաստն ու էությունը արիական են: Ոչ միայն հայ մարդը, մարդկությունն ամբողջ չեն գրել իրենց Աստվածաշունչը: Քանի մարդկության կյանքում գործում են այսքան կրոններ, նրանցից ոչ մեկը չի կարող հավակնել բացարձակ ճշմարտության: Իսկ եթե չկա այդ ճշմարտությունը, ապա չի կարող լինել և բացարձակության շունչը:
Շատ կափսոսայի, եթե ընթերցողը եզրակացներ, թե իմ ասածն էլ լոկ ժխտական է: Քրիստոնեական բարոյագիտությունը մեր ազգային արիական էության մի մասն էլ է: Մերը չէ դրա ստրկական հնազանդության և ստրուկի հոգեբանության փոխակերպող միայն շապիկը: Ֆիզիկայում կա երկու այսպիսի հասկացություն` լույս և բևեռացված լույս: Լույսն Արևի սովորական լույսն է, որը, եթե խիստ պարզեցված ասենք, ունի երկու բաղադրիչ` էլեկտրական և մագնիսական: Բևեռացված լույսն այն է, որից, պատկերավոր ասած, «խլել» են դրանցից մեկը, ասենք` մագնիսականը: Բևեռացված լույսը, այլ կերպ ասած, դալուկ է, նիհար: Քրիստոնեությունը նման է դրան: Այն անջատված է ամբողջից և զրկված մյուս բաղադրամասից: ՈՒստի մենք մեզ ոչ թե հայ քրիստոնյա պետք է անվանենք, այլ ՀԱՅ: Մեր խնդիրը պետք է լինի հետ վերադարձնել ժամանակի հոլովույթում կորցրած բաղադրամասը: Կա այսպիսի հին իմաստություն` եղի՛ր ճշտախոս և, նույն ժամանակ, լավ նետաձիգ: Հայոց դարձը կկայանա այն ժամանակ, երբ մենք նորից տիրապետենք այդ երկու արիական առաքինություններին: Ահա թե ինչու մեր հոգևոր հայրերը պարտավոր են գրել ազգային նոր հոգևոր դասագիրք, սնվելով ոչ թե օտար բիբլիական, այլ մեր արիական կենսաղբյուրներից: Այդպիսի դասագիրքը, որը հոգևոր կենարար ջրով կսնուցանի իր ժողովրդին և միաժամանակ կդիմակայի արտաքին դավին, օդի ու ջրի պես այսօր պետք է մեզ, բայց, ցավոք, չկա:
Եվ, ի լրումն ու հաստատումն շարադրածի, ուզում եմ խոսքս ավարտել «Մեհեկան» հանդեսի 1914 թվի հունվարյան համարում զետեղված Դ. Վարուժանի, Կ. Զարյանի, Հ. Քուֆեճյանի, Գ. Բարսեղյանի «Մեր հանգանակը» հոդվածից վերցրած մեջբերումով. «Հայ Հոգին իմացական տիեզերքին մեջ տարր մըն է, որուն յայտնութիւնը պիտի զարմացնէ խորհող մարդկութիւնը: Պարզել այդ հոգին` էական պարտաւորութիւնն է ամեն հայ արուեստագետի:
Կ’սենք. արտաքին գործոններ-ստացական սովորութիւններ, օտարոտի ազդեցութիւններ, զգացմանց խոտորում եւ ձեւազեղծում-տիրած են անոր, բայց չեն կրցած ձուլել զԱյն:
Մենք կ’նշմարենք զԱյն, հայ Հոգին, անոր ճաճանչներուն կայծկլտալը գողթնեան եւ միջնադարեան փանդիռներու լարերուն վրայ, եւ իմաստին խորը մեր ժողովրդական աւանդավեպերուն փայլումն զանակներ մեր ցեղային հանճարին: Կը զգանք մենե իւրաքանչիւրին թաքնված է Ան եւ, առհաւութեան շունչին թելադրումներեն միշտ կենդանի, պիտի բարբառի անմիջապես, որ գտնէ իր ազատագրութիւնը: Ազատագրենք զԱյն, Հայ Հոգին, պայքարելով նոյն իսկ ինքզինքնուս դեմ, բոլոր կապանքներէն ու բռնութիւններէն այլազգի ազդեցութիւններու:
Կը հաւատանք, Հայ Հոգին Լոյսն է, Ոյժն է, Կեանքն է, մարմնաւորված անդրիական շքեղութեանը մեջ արիական ցեղին, որուն կը պատկանինք»:
Արմեն ՍԱՐԳՍՅԱՆ
Տեխնիկական գիտությունների թեկնածու

Դիտվել է՝ 4358

Մեկնաբանություններ